Հայաստանի հումանիտար մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական պարագաներ

Armenpress 10:32, 8 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄՆՊԵՍ: Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ ապրիլի 7-ին Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:

Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am