Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն անցկացրել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթաց

Armenpress 18:17, 8 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, կրթական ծրագրի հիմնական նպատակներն են եղել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը զարգացնելը, զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատրաս­տու­­թյանը, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառավարման գործընթացներին նրանց արդյունավետ ներգրավմանը օժանդակելը, օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման վերաբերյալ սպաների գիտելիքները կատարելագործելը։

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շրջանավարտներին շնորհավորել է դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am