Վրաստանում հայտարարել են, որ «ոչ մի կարգի երկրորդ ճակատ» չեն բացի Կիեւի պահանջով

Armenpress 14:14, 11 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը չի պատրաստվում «ոչ մի կարգի երկրորդ ճակատ» բացելու, ինչպես դա պահանջում Է Ուկրաինան՝ հանդես գալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից՝ Թբիլիսի հրաժաման քննադատությամբ: Ապրիլի 11-ին այդ մասին հայտարարել Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայում դժբախտություն Է տեղի ունենում, ողբերգություն, պատերազմ: Մենք պետք Է պահպանենք խաղաղություն, կայունություն եւ նպաստենք զարգացմանը: Վրաստանում ոչ մի կարգի երկրորդ ճակատ Էլ չի լինի: Մենք դա թույլ չենք տա եւ կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին եւ պետությունը»,- ասել Է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը փետրվարի 25-ին հայտարարել Է, որ հանրապետությունը չի պլանավորում պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Մարտի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիից կանչել Է դեսպանին կոնսուլտացիաների համար: Ղարիբաշվիլիի հայտարարությունը քննադատության են ենթարկել նաեւ վրացական ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ իշխանություններն ընդդիմադիրներին մեղադրել են Ռուսաստանի դեմ պատերազմ սանձազերծելու եւ «երկրորդ ճակատ» բացելու ցանկության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am