Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը Հայաստանն ունի 9 մասնակից

Armenpress 11:06, 12 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը կմասնակցի 9 ծանրորդով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում Հայաստանից ԱԱ-ին կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը կկայանա հունական Հերկլիոն քաղաքում, մայիսի 2-10-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am