ՌԴ-ի դեմ նավթային բռնարգելքի հարցն սպառնում Է պառակտել ԵՄ-ի միասնությունը. El Pais

Armenpress 14:41, 12 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հարցը, որը կարող Է ներառել նավթային բռնարգելք ՌԴ-ի նկատմամբ, սպառնում Է պառակտել եվրոպական միասնությունն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիի 12-ին այդ մասին հաղորդել Է El Pais թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

Թերթի տեղեկատվությամբ՝ ՌԴ-ի նավթային հատվածի նկատմամբ հնարավոր սահմանափակումներ մտցնելու նախապատրաստումը ցուցադրում Է, որ Եվրամիության գծով՝ առավել Էներգետիկական կախվածությամբ գործընկերների թվում աճում Է վախը նման որոշման ֆոնին:

Հրատարակությունը նշում Է, որ եվրոպական միասնության պառակտման ռիսկն զգալի Էր ապրիլի 11-ին ԵՄ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի ընթացքում, որտեղ վերլուծան ենթարկվեց ռուսաստանյան նավթի եւ գազի ներմուծումից հնարավոր հրաժաման ազդեցությունը յուրաքանչյուր երկրի վրա: Թերթի դիվանագիտական աղբյուրները խոստովանում են, որ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը շատ բարդ հարց Է՝ եվրոպական միասնության պառակտման ակնհայտ ռիսկով, որը մինչեւ այս պահը պահպանում Էր Միությունը:

Չի բացառվում, որ ԵՄ-ում կարող են նախապատվությունը տալ այն սահմանափակումներին, որոնց դեպքում ռուսական նավթի գնումներից առավել կախյալ երկրները կարողանան հետագայում Էլ շարունակել դա, մինչդեռ մի շարք պետություններ կդադարեցնեն գնումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am