Լիտվայի նախագահը Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Armenpress 17:47, 16 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Շվեդիային և Ֆինլանդիային հորդորել է ժամանակ չկորցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Նրա կարծիքով, այդ երկրների անդամակցությունը կազմակերպությանը Բալթյան երկրներում կբարելավի անվտանգության իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է Լիտվայի նախագահն այս մասին հայտարարել է  «Financial Times»-ին տված հարցազրույցում:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարելավի անվտանգության իրավիճակը Բալթյան տարածաշրջանում: Մենք կկարողանանք ավելի լավ վերահսկել տարածաշրջանը ռազմական տեսանկյունից: Դա նաև կամրապնդի ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն»,-նշել է Նաուսեդան:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ սպառնում է բացասական հետևանքներ ունենալ Հյուսիսային Եվրոպայում կայունության համար։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am