Երեք հարյուր դատապարտյալի կտրվի միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խանգարող հանգամանք է ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու եւ կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից: