Ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Armenpress 16:15, 20 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է  ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական երկարամյա գործունեության համար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ավստրալահայ բարերարին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և բարձր գնահատել նրա բարեգործական գործունեությունը՝ ի շահ հայրենիքի զարգացման:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am