Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին օպերային թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի

Armenpress 15:27, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին, կանցկացվի թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Նմանատիպ միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ:  Միջոցառումը կունենա առցանց հեռարձակում թատրոնի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am