«Լացիո»-ն հետաքրքրված է Մխիթարյանով

Armenpress 10:45, 22 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի «Լացիո»-ն հետաքրքրված է «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծառայություններով:

Մխիթարյանը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Ռոմա»-ի հետ և ներկայիս պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ վերջանում է հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

«Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am