Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների ամրապնդմանը. Միրզոյան

Armenpress 17:09, 24 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Մենք խոնարհվում ենք 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և ընդգծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, նոր էթնիկ զտումների ձգտումների ճնշմանը, աշխարհում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Միրզոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am