Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը

Armenpress 16:28, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև վերջերս տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը և նրանց որոշումը` հրավիրել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողով եւ բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ խաղաղ պայմանագրի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

«ԵՄ «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Բրիս Ռոքֆեյը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու` ապրիլի 11-14-ը Երեւան կատարած իր այցից հետո այդ բանակցությունների մոնիթորինգը շարունակելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am