N զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ

Armenpress 20:50, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման զորավարժարաններից մեկում ապրիլի 28-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները խաղարկել են հարձակողական գործողություններ՝ գրավել կարևոր բարձունքներ, բարելավել զբաղեցրած դիրքերն ու կազմակերպել դրանց պահպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի գործողություններն ու պատրաստության մակարդակը, ցուցումներ տվել բացթողումները շտկելու վերաբերյալ։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am