Ֆորշը միկրոինսուլտ է տարել. երգիչը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի

Armenpress 16:17, 29 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը:

«Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- նշեց Արեգ Գևորգյանը:

Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեցին, որ արդեն մի քանի օր է՝ երգիչը հիվանդանոցում է: Երկու օրից դուրս կգրվի:

Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ երգիչ Ֆորշը սրտի կաթվածով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am