Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Armenpress 16:31, 29 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Արցախգազ» ՓԲԸ-ի հաղորդագրությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։

Ապրիլի 27-ին «Արցախգազ»-ը հայտարարություն էր տարածել, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am