Վրաստանում չեղարկել են փակ հաստատություններում դիմակներ կրելը

Armenpress 13:42, 2 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությանն առընթեր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի որոշմամբ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 2-ից, չեղարկվում Է բժշկական դիմակների պարտադիր կրումը փակ հաստատություններում, բացի բուժհաստատություններից եւ հասարակական տրանսպորտով երթեւեկելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում հայտնել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը մեզ մոտ կայունացել Է: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման ընդամենը 51 դեպք:

Այդ ամենը մեզ հնարավորություն Է տալիս մեղմացնել կարգավորումը»,-ասել Է նա: Ավելի վաղ Վրաստանում չեղարկվել են գրեթե բոլոր այն սահմանափակումները, որոնք սահմանվել Էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդամենը Վրաստանում ախտահարվել Է 1 միլիոն 655 հազար 221 մարդ, այդ ժամանակաշրջանում COVID-19-ից մահացել Է 16 հազար 811 հիվանդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am