Հայաստանը խիզախություն և ճկունություն է ցուցաբերում տևական խաղաղության հասնելու գործընթացում․ Բլինքեն

Armenpress 23:55, 2 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Երախտագիտություն ենք հայտնում  այն տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով տևական խաղաղության ուղղությամբ, ինչը բոլորիս ցանկությունն է»,- ասել է Բլինքենը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am