Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Armenpress 11:05, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Վրաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:

«Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերջին օրերին աշխատանքային այցով Վրաստան են մեկնել նաև ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am