N զորամիավորումում ամփոփվել են հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները

Armenpress 19:22, 5 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում ամփոփվել են մայիսի 3-ին մեկնարկած հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել է հրամանատարների կայացրած որոշումների և օպերատիվ գործողությունների մշակման արդյունավետությունը։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել մարզումների մասնակիցների մասնագիտական գիտելիքները, տվել արձանագրված թերությունների շտկման հանձնարարականներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am