ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է լուծվել մեկ ամսում

Armenpress 19:57, 6 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցը կարող է լուծվել այս ամսվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆինլանդիայի վարչապետն այս մասին հայտարարել է  ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցում:

«Այդ մասին որոշումը կկայացվի այս ամիս։ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կընդունվի մոտ ժամանակներս»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետը ։

Ավելի վաղ, Ֆինլանդիան եւ Շվեդիան խոսել են Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին երկարամյա չեզոքությունից հրաժարվելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am