Արցախի նախագահը մայիսի 9-ի տոների առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Armenpress 11:38, 9 Մայիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  խոնարհել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Երկրի ղեկավարին ուղեկցում էին պետական և զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am