Մակրոնը մայիսի 10-ին կբանակցի Օրբանի հետ համաձայնեցնելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Armenpress 13:51, 10 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 10-ին հեռախոսով բանակցություններ կվարի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ ՌԴ-ից նավթի մատակարարումների բռնարգելքի հարցով համաձայնության գալու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից Եվրոպայի գործերով պետքարտուղար Կլեման Բոնը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հանրապետության նախագահն այսօր հեռախոսային բանակցություններ կվարի Վիկտոր Օրբանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Եվրամիության այլ ղեկավարների հետ՝ ստեղծված իրավիճակի լուծում գտնելու համար»,- ասել Է Բոնը: Նա հիշեցրել Է, որ այս պահին ԵՄ-ի որեւիցե որոշում ընդունելու համար անհրաժեշտ Է Միության բոլոր 27 երկրների համաձայնությունը: Ֆրանսիան շրջափոխման սկզբունքով այս կիսամյակում նախագահում Է Եվրամիությունում: Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարի խոսքով, նա սպասում Է, որ «(ՌԴ-ի նկատմամբ) պատժամիջոցների վեցերորդ փաթեթը մոտ օրերս կհամաձայնեցվի»: Բոնը խոստովանել Է, որ «ռուսական նավթից հրաժարումն զգալի կլինի մի շարք երկրների համար դրա մատակարարումներից նրանց խիստ կախվածության պատճառով»:

«Այդ առնչությամբ մենք փնտրում ենք այլընտրական մատակարարների՝ այդ երկրներին օգնելու նպատակով»,- ասել Է նա: Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին, որի մեջ մտնում Է ռուսական նավթի մատակարարումների բռնարգլեքի սահմանումը: Նրա խոսքով՝ ԵՀ-ն հանդես Է գալիս Ռուսաստանից անմշակ նավթի ներկրման արգելքի օգտին կես տարի հետո եւ նավթամթերքների ներկրման արգելքի օգտին՝ 2023 թվականին: Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկել Է Հունգարիային եւ Սլովակիային թույլատրել ռուսական նավթ գնել մինչեւ 2024 թվականի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am