ՆԱՏՕ-ն հուլիսին կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված անվտանգության միջոցները․ Շոլց

Armenpress 19:14, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված անվտանգության ամրապնդման միջոցները։ Արևմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։

«ՆԱՏՕ-ի հուլիսին կայանալիք գագաթնաժողովում մենք կորոշենք դաշինքի ապագա վերաբերմունքը և անհրաժեշտ ռազմական փոփոխությունները՝ հաշվի առնելով անվտանգության նոր իրավիճակը։ Մենք միակարծիք ենք այն հարցում, որ անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային մեր ողջ ուժով, այդ թվում՝ զենքի մատակարարմամբ, իսկ պատժամիջոցների հարցում մենք պատրաստ ենք նոր միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա։

Անդրադառնալով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին՝ Շոլցն ասել է, որ այդ երկիրը «եվրոպական ընտանիքի մասն է»։ Միաժամանակ նա նշել է, որ «ԵՄ-ին անդամակցելու նույն պայմանները» գործում են բոլոր պետությունների համար։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am