Թուրքիան հայտնել է Հյուսիսային Իրաքում 76 քուրդ զինյալի ոչնչացնելու մասին

Armenpress 21:06, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում գործողությունների շրջանակում չեզոքացրել են Քրդական բանվորական կուսակցության 76 զինյալի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Թուրքիան ապրիլի սկզբից ռազմական գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում՝ ընդդեմ երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության զինյալների: Գործողություններում ներգրավված են հատուկ նշանակության ջոկատներն ու ռազմաօդային ուժերը:

Իրաքի նախագահի գրասենյակը դատապարտել է թուրքական կողմի գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը: Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմի նպատակն է սեփական սահմանների անվտանգության ապահովումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am