Վարչապետ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին

Armenpress 11:48, 15 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի Հանրապետության նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պարագվայի բարեկամ ժողովրդին Պարագվայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայաստանի և Պարագվայի միջև առկա փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Պարագվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am