«Արյունոտ» գերլուսին. Լուսնի ամբողջական խավարումը  

Armenpress 15:08, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղագետները և մյուս բոլոր ցանկացողները անցած գիշեր վայելել են արտասովոր տեսարան՝ երկնքում «արյունոտ» գերլուսին էր հայտնվել:

Երկուշաբթի օրը՝ ժամը 03:30-ից քիչ անց մեր մոլորակը մի քանի րոպեով գտնվում էր Արեգակի և Լուսնի միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այդ ժամանակ լուսինն ամբողջությամբ ընկել էր Երկրի ստվերի մեջ և դրանից ստացել մուգ կարմիր երանգ։

Լուսնի խավարումը համընկել էր մեկ այլ իրադարձության՝ գերլուսնի հետ, երբ Լուսինն իր ուղեծրի մեջ գտնվում է Երկիր մոլորակին ամենամոտ կետում և, հետևաբար, սովորականից ավելի մեծ էր թվում: «Իրականում, այս պահին դուք կարող եք տեսնել և՛ արևածագը, և՛ մայրամուտը, որոնք տեղի են ունենում միաժամանակ», - բացատրել է Լոնդոնի Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ դոկտոր Գրեգորի Բրաունը:

Եվրոպայում խավարումը համեմատաբար կարճ ժամանակ է տևել, բայց Ամերիկայի որոշ շրջաններում պատկերն իսկապես տպավորիչ է եղել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am