ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանից նավթի էմբարգոն

Armenpress 20:53, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները կփորձեն համաձայնեցնել իրենց դիրքորոշումները Ռուսաստանից նավթի մատակարարումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկած էմբարգոյի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ ԵՄ դիվանագետների խոսքով, էմբարգոյին դեմ են հիմնականում Հունգարիայի իշխանությունները, նրանք տնտեսական հետևանքների առնչությամբ մտավախություն ունեն:

«Մենք կքննարկենք և կանենք հնարավորն այդ ուղղությամբ: Չեմ կարող խոստանալ, որ դա այդպես կլինի, քանի որ դիրքորոշումները շատ տարբեր են, բայց կարծում եմ, որ եթե մենք մտնենք որոշ անդամ երկրների դրության մեջ և համատեղ ջանքեր գործադրենք Ռուսաստանի դեմ միասնական ճակատ ներկայացնելու համար, ապա հաջողության կհասնենք»,-ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը:

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի խոսքով՝ դիվանագետները պետք է մտածեն ոչ միայն տնտեսության հրատապ խնդիրների, այլև իրենց պատմական առաքելության մասին։

«Կամ մենք կարող ենք ստիպել, որ ԵՄ-ն առաջ գնա և շատ հստակ ուղերձ հղի Ռուսաստանին, կամ մենք չենք կարող այն տեղից շարժել»,-նշել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am