NYMEX. Թանկարժեք մետաղների գներ- 17-05-22

Armenpress 08:55, 18 Մայիս, 2022

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի մայիսի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.91%-ով և կազմել 1806.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 21.54 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.09%-ով և կազմել 937.20 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am