Գեղարքունիքում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի մարզային փուլը
ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանը արդեն 12-րդ անգամ անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրիրը կրող «Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ-փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցույթ-փառատոնը մեծ մասսայականություն է վայելում հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։
Այս տարի մրցույթ-փառատոնը մեկնարկել էր մարտ ամսին, տեղերում անցկացվել էին տարածքային փուլերը, իսկ մայիսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց հերթական մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին 41 դպրոցահական։
«Երեխաները բարբառով ներկայացրին իրենց համայնքների եւ ընտանիքներիի հետ կապված իրապատում պատմություններ, ինչպես նաեւ հեքիաթներ՝ մինչեւ 3-5 րոպե տևողությամբ: ժյուրիի կազմը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։ Ժյուրիի որոշմամբ մրցույթ-փառատոնի «Լավագույն կատարում» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին՝ Երանոսի միջնակարգ դպրոցի Նոնա Քոսյան և Գուրգեն Աղեկյան զույգը, Սարուխանի N 3 միջնակարգ դպրոցի խումբը՝ Ավետիս Աբրահամյան, Աննա Արզունյան, Սերինե Գարգրցյան, Արման Թորոյան կազմով, Գանձակ գյուղի N 2 միջնակարգ դպրոցի Վարսենիկ Վիկտորյա, Զարուհի Ղուրշուդյանների խումբը, Մարտունու N1 հիմնական դպրոցի աշակերտ Նարե Մոսեյանը, Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի խմբի անդամներ Արման Շաբոյանը, Էլինա Սուքիասյանը, Մանվել Ափյանը, Կարեն Գյուլումյանը, Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ Գոռ Հակոբյանը, Գավառի N 3 հիմնական դպրոցի խումբը՝ Ելիսա Հովակիմյանը, Աշոտ Գափոյանը, Էլլա Մանուկյանը, Գավառի N 2 միջնակարգ դպրոցից Աշխեն Խաչատրյան, Համեստ Կարապետյան զույգը, Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտ Վիգեն Հայրապետյանը եւ Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարե Մարդոյանը։ Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, նվերներ եւ բուկլետներ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը: