Մոլդովայի նախկին նախագահը կարող է ձերբակալվել

Armenpress 19:25, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30 օր ժամկետով ձերբակալելու թույլտվություն է խնդրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Ներկայացված հայցը մայիսի 26-ին կուսումնասիրի Քիշնևի շրջանային դատարանը:

Մոլդովայի դատախազությունը Դոդոնին մեղադրանք է ներկայացրել 4 կետով, այդ թվում մեղադրելով կոռուպցիայի և հայրենիքը դավաճանելու մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am