Ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Armenpress 14:28, 28 Մայիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am