«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին

Armenpress 21:20, 30 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված աշխատանքային զրույցից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 31-ի անելիքները:

«Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, այցելելու ենք տարբեր պետական հաստատություններ՝ ճշգրտելու իրենց դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ, ինչը շատ կարևոր է: Արդեն երեկոյան՝ 19:00-ին, կունենանք հանրահավաք»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ իրենց պայքարը շարունակելու են:

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումն արդեն մեկ ամիս է Երևանում, հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության  դեմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am