Արցախի պետնախարարը խոսել է ռուս խաղաղապահների թվաքանակն ավելացնելու անհրաժեշտության մասին

Armenpress 12:15, 3 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի թվաքանակը պետք է ավելացվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների թիվն անհրաժեշտ է ավելացնել ու ընդլայնել նրանց լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը՝ պատճառաբանելով այն փաստով, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շփման գիծը երկարել է գրեթե 2.5 անգամ:

Արցախի պետնախարարը նաև մեղադրել է Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am