Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Armenpress 14:49, 3 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ Հայաստանն ընթացիկ տարում նախագահում է ՀԱՊԿ-ում:

Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով ստորագրվելու է ՀԱԿՊ անդամ երկրների ներկայացուցիչների՝ 2022-2024 թվականների համար արտաքին քաղաքականության, պաշտպանական ու անվտանգային հարցերով խորհրդատվությունների ծրագիր:

Զախարովան տեղեկացրել է, որ միջոցառման շրջանակում Լավրովը Երևանում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am