Արցախի նախագահն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

Armenpress 14:16, 8 Հունիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քննարկվել են ՀԲԸՄ արցախյան ծրագրերի ընթացքը և նոր նախաձեռնությունները:

Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունից և նշել, որ այսօր Արցախում թե՛ պետական, թե՛ բարեգործական խողովակներով իրականացվող ծրագրերի բովանդակությունից ու հաջողությունից է կախված Արցախի Հանրապետության ապագան:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am