Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Armenpress 14:50, 11 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն ու Կարակասը ստորագրել են 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 11-ին հայտնել է IRIB ռադիոհեռուստահեռարձակող կորպորացիան։

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am