Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան

Armenpress 10:14, 15 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ Դեն Բիլզերյանը «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է հավաքում իրերը:  

Բիլզերյանը հայտնել է այն երկրները, որտեղ պատրաստվում է այցելել ճամփորդության ընթացքում:

Մասնավորապես, Բիլզերյանը ճամփորդության ընթացքում կլինի Իռլանդիայում, Դուբայում, Մալդիվներում, Թայլանդում, Հայաստանում, Ֆրանսիայում:

Դեն Բիլզերյանը 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան: Այցի ընթացքում նա ՀՀ քաղաքացիություն էր ստացել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am