Մերձդնեստրում իրավիճակը չի խանգարի Մոլդովային անդամակցել ԵՄ-ին. Մակրոն

Armenpress 20:46, 15 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Մերձդնեստրում ստեղծված իրավիճակը չի կարող խանգարել Մոլդովայի ինտեգրմանը Եվրամիությանը, և դրա կարգավորումը ԵՄ-ին երկրի անդամակցության նախապայման չէ։ «Մեխանիկական գործընթացը  սկսելու համար անարդար կլինի ասել, որ այն կարգելափակվի ստեղծված իրավիճակի պատճառով, մենք պետք է միասին լուծում գտնենք, սակայն դա նախապայման չէ մուտքի համար»,- ասել է Մակրոնը Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մերձդնեստրի չլուծված հարցը կարող է խանգարել Մոլդովային անդամակցել ԵՄ-ին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am