ԵԽ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 14:45, 16 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարել Հայոց ցեղասպանության  թանգարանում:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am