Մեծ թվով երիտասարդ ըմբիշներ կմասնակցեն ԵԱ-ին  

Armenpress 13:30, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հունիսի 27-ից հուլիսի 3-ը կկայանա ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունա-հռոմեականները, այնուհետև՝ ազատ ոճայինները։

Հունա-հռոմեական ըմբիշների շարքում են Հոմերոս Առաքելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Ռուբեն Միհրանյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (67 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Հայկ Մխիթարյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հրանտ Միքայելյանը (97 կգ), Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Իսկ ազատ ոճայինների կազմում ընդգրկվել են Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Հայկ Աբրահամյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), Լյովա Գևորգյանը (125 կգ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am