Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ում բուժզննում կանցնի

Armenpress 13:36, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հունիսի 21-ին բուժզննում կանցնի «Ինտեր»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Corriere dello Sport-ը: Ըստ պարբերականի, հայ կիսապաշտպանը Միլան կժամանի հունիսի 21-ին և բուժզննում կանցնի ակումբում: Մխիթարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է 2 տարով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի համեմատությամբ: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am