«Ինտեր»-ում հաստատել են Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը

Armenpress 14:24, 20 Հունիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում հաստատել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին լուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:

Ավելի վաղ լուրեր էին տարածվում, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հունիսի 21-ին բուժզննում կանցնի «Ինտեր»-ում: Հայ կիսապաշտպանը Միլան կժամանի հունիսի 21-ին և բուժզննում կանցնի ակումբում: Մխիթարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է 2 տարով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am