ՀՕՊ կենտրոնական ենթակայության զորամասերում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Armenpress 19:23, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերում հունիսի 20-ին անցկացվել են հրամանատարական հավաքներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հավաքների շրջանակում քննարկվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, թիրախների կոորդինատների ճշգրտման հետ կապված թեմաներ։ Զինծառայողներն իրականացրել են կրակային պատրաստության պարապմունքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ, հանձնել ստուգարքներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am