Ջուլիանա Գրիգորյանը միջազգային մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի

Armenpress 19:48, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթին, որն անցկացվել է հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել է երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը: Նա արժանացել է «Գրան պրի» մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:

Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am