Թուրքիայի նախագահն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Armenpress 12:21, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան շարունակում է կողմերին կոչ անել վերսկսել խաղաղ բանակցությունները և դադարեցնել ռազմական գործողությունները՝ դիվանագիտական ճանապարհով։

Նախագահ Էրդողանը հայտնել է Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման համատեղ ջանքերի շարունակման մասին, ինչը կնպաստի համաշխարհային պարենային ճգնաժամի կանխմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am