Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցը

Armenpress 16:23, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին  հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել թուրք-բրիտանական համագործակցության առկա վիճակի և հեռանկարների շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության թեմային, քննարկվել տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների թեման։։

Էրդողանն ընդգծել է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցի պարտադիր կարգավորման անհրաժեշտությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am