Մայիս ամսին աշխատաշուկան գրանցել է հերթական ռեկորդը. Վահան Քերոբյան

Armenpress 21:32, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի մայիսին Հայաստանի աշխատաշուկան շարունակել է աճել և գրանցել է հերթական  ռեկորդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2022 թ. մայիսին աշխատանքի շուկայում գրանցված մարդկանց թիվը ավելացել է 8 488 հոգով կամ 1.28 տոկոսով և հասել է 673 224-ի: Աճը 2021 թ. մայիսի համեմատ՝ 38,273 կամ 6.03 տոկոսով։ Իսկ աշխատավարձային ֆոնդը կազմել է 160.055 մլրդ դրամ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am