5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում

Armenpress 10:14, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 22-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Մոհր քաղաքից, որտեղ բնակվում Է 35 հազար մարդ, 59 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am