BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես աճում Է. Պուտին

Armenpress 17:31, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում Է, դա կապված Է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներուժի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր միավորման երկրները տարեցտարի խորացնում են փոխգործակցությունը գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի ողջ շրջանակով, BRICS-ի հեղինակությունը եւ նրա ազդեցությունը համաշխարհային ասպարեզում անշեղորեն մեծանում են»,-ասել Է նա՝ հանդես գալով BRICS-ի գագաթնաժողովում:

Պուտինը նշել Է, որ դա օբյեկտիվ գործընթաց Է, քանի որ «հնգյակի» պետություններն օժտված են հիրավի հսկայական քաղաքական, տնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մարդկային ներուժով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am