Ջոնսոնը չի բացառում ուկրաինացի անօրինական փախստականների արտաքսումը Ռուանդա

Armenpress 13:19, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացիները, որոնք անօրինականորեն ժամանել են Մեծ Բրիտանիա, կարող են ուղարկվել Ռուանդա, հայտարարել Է վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Guardian թերթը: «Միակ հանգամանքը, որի դեպքում մարդիկ Ռուանդա կուղարկվեն, դա այն Է, եթե նրանք Մեծ Բրիտանիա ժամանեն անօրինականորեն, եւ դրանով իսկ կխախտեն անվտանգ եւ օրինական երթուղիները, որոնք մեզ մոտ կան»,- The Guardian-ը մեջբերում Է Ջոնսոնի հայտարարությունը, որը նա արել Է Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի կատարած այցի ընթացքում: «Մենք 130 հազար այցագիր ենք տալիս ուկրաինացիներին, եւ նրանք առնվազն երկու շատ լավ երթուղի ունեն մուտքի համար»,-նշել Է նա:

Այսպիսով, նրա խոսքով, տեսականորեն արտաքսումը Ռուանդա կարող Է տեղի ունենալ, բայց դա «շատ քիչ հավանական Է»: Ապրիլին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծանուցել Է միգրացիայի վերաբերյալ նոր պետական քաղաքականության մասին. այժմ անօրինականորեն Մեծ Բրիտանիա ժամանող մարդկանց կարող են արտաքսել Ռուանդա՝ այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Ջոնսոնի խոսքով՝ նախաձեռնությունը կոչված Է վերացնել հանցավոր բանդաների բիզնես-մոդելը, որոնք զբաղվում են մարդկանց Մեծ Բրիտանիա անօրինական փոխադրմամբ՝ այդ նպատակների համար չնախատեսված փոխադրամիջոցներով: Նոր համակարգը մարդկանց թույլ կտա անվտանգ ճանապարհով հասնել Ռուանդա եւ այնտեղ փախստականի կարգավիճակ խնդրել, իսկ իշխանությունների կողմից այն բավարարելու դեպքում՝ մնալ այնտեղ եւ նոր կյանք սկսել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am